Մարկ Ջեյքոբսը նոր շրթներկ է ստեղծել` ի պատիվ փոքրիկ արքայադուստր Շառլոթի
Քեմբրիջի դուքս Ուիլյամի ու նրա կնոջ` Քեյթ Միդլթոնի դուստրը` փոքրիկ Շառլոթը, հավակնում է դառնալ պատմության մեջ ամենաերիտասարդ ոճի խորհրդանիշը:
Ինչպես հայտնում է Tatler-ը, աշխարհահռչակ դիզայներ Մարկ Ջեյքոբսը 9 ամսական փոքրիկի պատվին ստեղծել է լյուքս դասի դիմահարդարման պարագա` անգլիական վարդի հագեցած վարդագույն երանգն իր մեջ կրող շրթներկ։
Նորույթը ներառված է Le Marc Lip Crème հավաքածուում:
Նշենք, որ կապուտաչյա Շառլոթը բրիտանական գահի ժառանգների թվում 4-րդն է` պապից, հորից ու ավագ եղբորից հետո:











