Էլթոն Ջոնը Carpool Karaoke շոուին կատարել է «Առյուծ արքա» մուլտֆիլմի երգը (տեսանյութ)
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Ջեյմս Կորդենի Carpool Karaoke հայտնի շոուի ժամանակ կատարել է «Առյուծ արքա» մուլտֆիլմի Circle of Life երգը:
Ինչպես նշում է Usa today-ը` երգը վերջիններս կատարել են «առյուծի կոստյումներով»: Նրանք կատարել են նաև Էլթոն Ջոնի Your Song, Crocodile Rock, Tiny Dancer ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ Ջեյմս Կորդենի շոուի ժամանակ իր ելույթով զարմացրել էր նաև Ադելը` կատարելով Նիկի Մինաժի ռեփ ստեղծագործությունը` ոչ ցենզուրային բառապաշարով:







