40-ամյա Անջելինա Ջոլին 3 նոր դաջվածք է արել մարմնին (լուսանկարներ)
Ամերիկացի կինոդերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին երեք նոր դաջվածք է արել մեջքին:
Daily Mail-ը հայտնում է, որ քառասնամյա Ջոլիի նոր դաջվածքները նկատվել են Կամբոջայում:
Դաջվածքներից երկուսը հին բուդդայական սիմվոլ ու մանթրաներ են ներկայացնում: Իսկ երրորդը խորհրդանշում է լավ արարքները:
Կամբոջայում Ջոլին ռեժիսորի կարգավիճակում նոր ֆիլմ է նկարահանում: Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Նախ նրանք սպանեցին հորս»:
















