Ռիոյի կառնավալի առաջին օրը 136 տոննա աղբ է հավաքվել
Բրազիլիայի «կառնավալի մայրաքաղաքի» կոմունալ ծառայությունները յուրահատուկ ռեկորդ են սահմանել: «Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի միայն առաջին օրը 136 տոննա աղբ է հավաքվել:
Աղբահավաք ծառայությունների աշխատակիցները Ռիոյի կառնավալի օրերին շուրջօրյա են աշխատում: Իսկ ծառայությունը իր աշխատանքներին նույնիսկ հատուկ անվանում է տվել՝ «մեգա-մաքրություն»:
Ամեն օր մեգա-մաքրություն են իրականացնելու 1100 բակապաններ, հատուկ տեխնիկայի 100 միավոր:
Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, իշխանությունները նաև 5 հազար աղբի կոնտեյներներ են տեղադրել՝ մարդկանց հավաքների վայրերում: Խստացվել է նաև հասարակական վայրերում բնական կարիքների հոգման վերահսկումը, հարյուրավոր մարդիկ տուգանվել են կառնավալի առաջին օրը՝ «շի-շի»-ի համար. այսպես են Բրազիլիայում անվանում բնական կարիքները հասարակական վայրերում հոգալը:







