Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները հերքել են բաժանության մասին լուրերը՝ միասին հայտնվելով Նյու Յորքում
Վերջերս մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Վիկտորյա և Դևիդ Բեքհեմներն ամուսնալուծվում են: Սակայն, դա, կարծես, ընդամենը բամբասանք է, գրում է loveradio.ru-ն:
Առաջիկայում Վիկտորյա Բեքհեմը կներկայացնի իր նոր հավաքածուն Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում: Դիզայներն արդեն ժամանել է մեգապոլիս:
Շատերը Վիկտորյային տեսել են Դևիդի և նրանց ավագ որդու` Բրուքլինի ընկերակցությամբ: Հաղորդվում է, որ աստղային զույգը միմյանց ձեռք է բռնել` այդ կերպ հերքելով լուրերը։







