Կառա Դելևինն առաջարկություն է արել իր ընկերուհուն. լրատվամիջոցներ

11:50 • 11.02.16

Օրերս համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ բրիտանացի մոդել Կառա Դելևինը, այնուամենայնիվ, որոշել է առաջարկություն անել իր սիրելիին՝ ամերիկացի երգչուհի Էնի Քլարկին, ով հայտնի է St. Vincent կեղծանունով, գրում է elle.ru-ն։

 

Դա տեղի է ունեցել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում՝ Փարիզում, որտեղ Կառան այժմ նկարահանվում է «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» ֆիլմում։

 

Մոդելը խնդրել է իր ընկերուհուն բարձրանալ իր հետ Էյֆելյան աշտարակ և, ականատեսների խոսքերով, հենց այնտեղ առաջարկություն է արել նրան։

 

«Մենք տեսել ենք, որ Կառան ծնկի է իջել: Դա շատ հուզիչ էր: Երբեք չէինք մտածի, որ նա հետևում է հին ավանդույթներին»,- պատմել են նրանք։

 

Կայքը հիշեցնում է, որ մինչև անցած տարվա փետրվար զույգը թաքցնում էր իր հարաբերությունները, և միայն Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ են Կառան և Էնին առաջին անգամ սկսել հրապարակայնորեն ցույց տալ միմյանց նկատմամբ իրենց զգացմունքները: Գարնանը, սակայն, նրանք որոշել են բաժանվել իրենց զբաղվածության և միասին բավականաչափ ժամանակ անցկացնել չկարողանալու պատճառով: Արդեն հունիսին, սակայն, մոդելը և երգչուհին կրկին սկսել են հայտնվել հանրային միջոցառումներին։

Կառա Դելևինն առաջարկություն է արել իր ընկերուհուն. լրատվամիջոցներ