5 կանոն առողջ մեջք ունենալու համար

18:36 • 11.02.16

Առողջ ողնաշար ունենալու համար հարկավոր է պարզապես ամեն օր հետևել 5 սովորական կանոնների.

 

1. Ամեն օր ուղղեք կեցվածքը 

 

Օրը մի քանի անգամ կրկնեք հետևյալ վարժությունը:

Կանգնեք ուղղահայաց մակերեսին մեջքով, օրինակ պատին: Ամպայման հպվեք նրան միաժամանակ ծոծրակով, մի փոքր իջեցված ուսերով, թիկունքով, նստատեղով ու կրունկներով: Կանգնեք մեկ րոպե, հիշեք մարմնի դիրքն ու  պահպանելով այն հեռացեք պատից: Դա էլ հենց հանդիսանում է ճիշտ կեցվածք:

 

2. Մի դրեք ոտքը ոտքի վրա

 


Դա առաջացնում է  ողնաշարի ներքևի հատվածի ցավեր, խախտում է արյան շրջանառությունն ու անգամ կարող է հանգեցնել  փոքր կոնքի  ու սեռական օրգանների հիվանդությունների առաջացման:

 


3. Փոխեք  ձեր դիրքը կանգնելու ընթացքում

 

Եթե դուք ստիպված եք շատ կանգնել (օրինակ հասարակական տրանսպորտում կամ հերթի մեջ) մի մոռացեք փոխել ձեր դիրքն ամեն 10 րոպեն մեկ: Հաջորդականությամբ հարկավոր է հենվել ոտքերի վրա, որպեսզի մարմնի զանգվածը նրանց վրա հավասար բաշխվի:

 


4. Ուշադիր եղեք ծանրության հետ

 

Ծանրություն հարկավոր է բարձրացնել միայն 2 ձեռքով, իսկ մեջքն այդ դեպքում պետք է ուղիղ լինի և ոչ թե մեկ ուղղությամբ թեքված:

 

5.  Բարձրացրեք ինքներդ ձեր տրամադրությունը

 

Ձեր տրամադրություն ու մեջքի ցավը իրար հետ շաղկապված են, այդ պատճառով հարկավոր չէ խորանալ խնդիրների, վիրավորանքների ու ապրումների  մեջ: Հոգեկան ծանր վիճակում փոխվում է արյունատար անոթների տոնուսը, իսկ դա իր հերթին կարող է վատթարացնել արյան մատակարարումն արդեն իսկ ախտահարված նյարդային վերջույթները:   Այս ամենի հետևանքով առաջանում են ցավային զգացողություններ մեջքի, հատվածում, որոնք կարող են տարածվել երբեմն նաև թևի ու ոտքի ուղղությամբ:


Աղբյուրը՝ med2.ru

5 կանոն առողջ մեջք ունենալու համար