Եթե Դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են. Կոնֆուցիոսի իմաստուն մտքերը

12:05 • 15.02.16
 

Մեծն Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը հիմնված է բարոյականության, անձնական ու հանրային կյանքի հարցերի շուրջ: Կոնֆուցիոսը սովորեցնում էր, ինչպես մարդիկ պետք է ճիշտ փոխհարաբերակցվեն սոցիումում, լինեն արդար ու անկողմնակալ:

 

Ստոև AdMe.Ru-ն ներկայացնում է չինացի հանճարեղ փիլիսոփայի իմաստուն մտքերից մի քանիսը.
1. Կապ չունի, թե որքան դանդաղ եք Դուք գնում. կարևորը կանգ չառնելն է:
2. Երբե'ք ընկերություն մի արեք մի մարդու հետ, ով Ձեզնից ավելի լավը չէ:
3. Երբ կատաղած ես, մտածիր հետևանքների մասին:
4. Եթե հասկանում եք, որ չեք կարող հասնել Ձեր նպատակին, ուրեմն փոխեք ոչ թե նպատակը, այլ դրան հասնելուն ուղղված գործողությունները:
5. Եթե Դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են:
6. Վեհ մարդը պահանջներ է ներկայացնում ինքն իրեն, իսկ ցածր մարդը` ուրիշներին:
7. Ինչով էլ, որ Դուք զբաղվեք կյանքում, արեք դա ամբողջ սրտով:
8. Ուղղորդեք միայն նրան, ով գիտելիքներ  է փնտրում`գիտակցելով իր թերությունները:
9. Մանրուքներում անզսպվածությունը կկործանի մեծ գործը:
10. Եթե թքում են քո մեջքին, ուրեմն Դու առջևում ես:

 

Եթե Դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են. Կոնֆուցիոսի իմաստուն մտքերը