Պաբլո Պիկասոյի ընտանիքը իր «օրհնությունն» է տվել Քանյե Ուեսթի նոր ալբոմին
Իսպանացի հանրահայտ նկարիչ-կուբիստ Պաբլո Օիկասոյի ընտանիքը իր «օրհնությունն» է տվել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ալբոմին: Վերջինս ունի The Life օf Pablo անվանումը:
NME-ն փոխանցել է Պիկասոյի ծոռ Ֆլորիան Պիկասոյի գնահատականը, որն ասել է, թե հետաքրքրական է այն, որ Ուեսթը տուրք է մատուցում Պիկասոյի աշխատանքին: Ծոռան խոսքով՝ Պիկասոն ու Ուեսթը աշխարհի նույն տեսլականն ունեն:
Հետաքրքրական է նաև այն, որ ինքը Ուեսթը առայժմ հստակ չի ասել, թե ինչու է իր նոր՝ յոթերորդ ալբոմը հենց այդ կերպ կոչել:
Աղբյուրը նկատում է, որ գուցե ռեփերը նկատի է ունեցել կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարին կամ չիլիացի պոետ Պաբլո Ներուդային:







