Թող քեզ մոտ եկած ցանկացած մարդ քեզնից հեռանա ավելի լավն ու երջանիկ դարձած. Մայր Թերեզայի խոսքերը

13:21 • 16.02.16

Մայր Թերեզային հաճախ անվանում են ամենաազդեցիկ կինն աշխարհում, իսկ նրա կյանքը` 20-րդ դարի մեծագույն իրադարձություն:  Փոքրամարմին միանձնուհու ձեռքբերումները և նրա անհատականությունը բացառիկ են ողջ մարդկության համար: Ներկայացնում ենք հազարավոր մարդկանց սրտեր հուզող նրա խոսքերը:



1. Ի՞նչ կարող եք անել աշխարհում խաղաղությունն ամրապնդելու համար: Գնացեք տուն և սիրեք ձեր ընտանիքը:


2. Հեշտ է սիրել հեռվում գտնվողներին, բայց այնքան էլ հեշտ չէ սիրել մերձավորներին:


3. Երբ դատապարտում ես մարդկանց, նրանց սիրելու համար ժամանակ չի մնում:


4. Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել:


5. Թող քեզ մոտ եկած ցանկացած մարդ քեզնից հեռանա ավելի լավն ու երջանիկ դարձած:


6. Սիրիր և թող սերը քեզ համար բնականոն  դառնա, ինչպես շնչելը: Ոչինչ մի պահանջիր: Ոչինչ մի սպասիր: Եթե  ինչ-որ բան է քեզ տրվում, երախտապարտ եղիր:


7. Ամենակարևոր դեղամիջոցը քնքուշ սերն ու հոգատարությունն է:


8. Հիասթափվելով մեկից` մի պատժիր մյուսին: Մարդիկ տարբեր են: Մի կորցրու վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը:


9. Հավանության և ողջույնի խոսքերը կարճ են, սակայն հավերժ  արձագանք ունեն:


10. Ինչ որ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք:


11.  Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն և բարություն բացահայտեք ինքներդ ձեր մեջ, այնքան շատ դրանք կնկատեք շրջապատում:


12.  Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի հաղթահարելով դրանք ամրապնդվենք:


13. Սեր տարածեք ամենուր, որտեղ էլ գտնվեք և նախևառաջ` ձեր տանը:


14. Սերը այն պտուղն է, որը հասնում է ցանկացած ժամանակ և որին հասնում է յուրաքանչյուրի ձեռքը:


15. Մեծագույն աղքատությունը սրտի աղքատությունն է:

 

Թող քեզ մոտ եկած ցանկացած մարդ քեզնից հեռանա ավելի լավն ու երջանիկ դարձած. Մայր Թերեզայի խոսքերը