Նիգերիայում հումանիտար կազմակերպության աշխատակցուհին խնամում է 2-ամյա հյուծված տղային
Daily Mail-ը ներկայացրել է Նիգերիայում հումանիտար կազմակերպության աշխատակիցների աշխատանքը պատկերող մի շարք լուսանկարներ:
Դրանցից մեկում պատկերվում է, թե ինչպես է երիտասարդ աշխատակցուհին ջուր տալիս 2-ամյա սովահար երեխային, որին ծնողները լքել էին փողոցում` մտածելով, որ նա կախարդված է:
Տղան, որին տվել են Hope անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «հույս», հայտնաբերվել էր հյուծված. նա այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում և փոքր ինչ կազդուրվել է: Նրան խնամող աշխատակցուհին դանիացի է, ով բնակվում է Աֆրիկայում:











