Յուրահատուկ տիկնիկներ, որոնք խաղալու համար չեն (լուսանկարներ)
Նկարչուհի Ալեքսանդրա Կուկինովայի բարձրակարգ ճենապակուց պատրաստված տիկնիկներն առաջին հայացքից ապշեցնում են իրենց նրբաճաշակ տեսքով:
Նկարչուհին դրանք ստեղծելիս կիրառում է հատուկ տեխնիկա, ինչի շնորհիվ տիկնիկները ստանում են գերիրական տեսք, ամենայն մանրամասնությամբ ընդգծված մարմին ու դեմք:
Այս անկշիռ գեղեցկուհիների համար զգեստներն ընտրվում են շատ զգուշությամբ: Տիկնիկներից յուրաքանչյուրի կերպարն ամբողջական ու ավարտուն դարձնելու համար հեղինակն օգտագործում է լավագույն կտորներից ու գործվածքներից կարված հագուստներ, նրբաճաշակ գլխարկներ, կիսաթանկարժեք զարդեր ու կոշիկներ:
Այս ամենի արդյունքում ծնվում են յուրահատուկ տիկնիկներ, որոնք ոչ թե խաղալու, այլ էսթետիկ հաճույք պատճառելու համար են:
Ստորև AdMe.Ru-ն, առաջարկում է ուշագրավ ֆոտոշարքով ծանոթանալ Կուկինովայի ինքնատիպ աշխատանքներին.


















