Նկարիչը պատկերել է սիրելի կնոջ հետ անցկացրած ամեն մի օրը (լուսանկարներ)
Ամերիկացի Քերթիս Վիկլունդը զբաղվում է հարսանեկան արարողությունների լուսանկարմամբ: Սակայն սեփական կյանքի սիրո պատմությունն իրեն այնքան է ոգեշնչել, որ տղամարդը որոշել է զբաղվել նկարազարդումներով ու սիրելի կնոջը` Ջորդինին նվիրված ինքնատիպ նկարների շարք ստեղծել:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, 365 օրվա ընթացքում Քերթիսն իր անասելի երջանկությունը փոխանցել է ճերմակ թղթին` ստեղծելով յուրօրինակ նկարազարդումներ: Դրանք ներկայացնում են սիրելի կնոջ հետ անցկացրած ամեն մի երջանիկ օրը:
Դիտելով հուզիչ նկարները` գիտակցում ես, որ սիրո ու ռոմանտիկայի համար սազական է ամեն մի օրը.



























