Մարտի 7- 8-ը կլինեն ոչ աշխատանքային, իսկ 12-ը՝ աշխատանքային օր
Այսօր կառավարության հերթական նիստին աշխատանքային օրը տեղափոխելու որոշում կայացվեց: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ:
Այսպիսով քանի որ, մարտի 8-ը երեքշաբթի է, հետևաբար ամսի 7-ի փոխարեն աշխատանքային կլինի ամսի 12-ը՝ շաբաթ օրը, այսինքն՝ մարտի 7-ն ու 8-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր, իսկ ամսի 12-ը` աշխատանքային: Դա, ըստ Դավիթ Հարությունյանի, հնարավորություն կտա պատշաճ կազմակերպել Մարտի 8-ը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վիճելի համարեց այդ հարցը և նշեց,որ կցանկանա լսել կարծիքներ: «Ոնց որ բոլորիդ համար հաճելի էր, ուզում եմ լսել կարծիքներ»,- ասաց նա քանի որ այդպես էլ կարծիքներ չհնչեցին:
«Առաջարկը կանենք՝ կանայք հանգստանան, տղամարդիկ աշխատեն, անհանգստանան»,-կատակեց նա, ապա դեմ լինողներ չկային և նախագիծը հաստավեց:







