Տարիներ շարունակ միայնակ ապրած շիմպանզեն գրկաբաց է ընդունել մարդկանց (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է աշխարհի «ամենամիայնակ» շիմպանզեին` Պոնսոյին, որը տասնյակ տարիներ միայնակ է ապրում Աֆրիկայի ափերից ոչ հեռու գտնվող փոքրիկ կղզյակում։
Ժամանակին Պոնսոն ապրել է մարդկանց միջավայրում` օգտագործվելով տարատեսակ փորձարկումներով զբաղվող բժշկական մի ընկերության կողմից: Մարդկային միջավայրին սովորելուց հետո կապիկը լքվել է ու ստիպված եղել միայնակ կյանք վարել:
Պատկերացրեք՝ որքան մեծ է եղել կենդանու հրճվանքը, երբ նրան անակնկալ այցելության են եկել Շիմպանզեների պահպանման կենտրոնի տնօրեն Ռաբալանդը ու նրա աշխատողը: Տեսնելով նրանց` շիմպանզեն լայն ժպիտով ու գրկաբաց է ընդունել նրանց:













