Լեդի Գագան որպես մոդել մասնակցել է Marc Jacobs-ի ցուցադրությանը (լուսանկարներ)
Էպատաժային երգչուհի Լեդի Գագան առիթը բաց չի թողնում հանրության ուշադրությունն իր անձի վրա գրավելու համար։ Այս անգամ ամերիկուհին որոշել է ներկայանալ որպես մոդել` մասնակցելով Marc Jacobs նորաձևության տան նոր աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուի ցուցադրությանը:
Ինչպես նշում է Vogue-ը, երգչուհին պոդիում է դուրս եկել գոթական «գեղեցկուհու» առեղծվածային կերպարով` կրելով համապատասխան դիմահարդարում ու հսկայական պլատֆորմով կոշիկներ։
Աղբյուրը հավելում է, որ Լեդի Գագայից բացի, ցուցադրությանը մասնակցել է նաև աշխարհահռչակ մոդել Քենդալ Ջեները.




















