Նզովյալ է այն «արվեստագետը» կամ քաղաքացին, ով ոչնչացնում է իր մշակույթը, թքում ներկայի վրա ու սնվում ամենաթողությամբ. Նազենի Հովհաննիսյան

18:14 • 21.02.16

Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուսանողական տարիներին ոտքով հաճախ վազում էինք այնտեղ՝ գիրք վերցնելու և շտապ վերադառնում դասի։ Ընդամենը 16 տարեկան էի, բայց վստահ էի, որ այդ անսպառ շտեմարանում՝ Ավ. Իսահակյանի գրադարանում, հաստատ կգտնեմ իմ փնտրածը։ 17- ում էլ նույնքան վստահ էի. 18-ում էլ...

Տարեցտարի վստահությունս քչացավ, իսկ ներդաշնակություն տարածող, մեզ մեր մասին պատմող, հիշեցնող գեղեցիկ ու հին շինությունները տմարդորեն մահվան դատապարտելուց հետո՝ որոշ արվեստագետիկների կամ «մշակույթի» գործիչների կարելի էր ցուցադրաբար «քանդել», փոշիացնել, ՎԵՐԱՑՆԵԼ, որ դառնար օրինակ ու մեծ օղ՝ մնացյալի համար։

«Սառայանման» մարդիկ խեղդում են մեզ իրենց դատարկությամբ, ամայացնում իրենց երկիրն ու մեր հոգին։ Երիցս նզովյալ է այն «արվեստագետը» կամ քաղաքացին, ով ոչնչացնում է իր մշակույթը, թքում ներկայի վրա ու սնվում ամենաթողությամբ։ Ով ուզում է լինի:

Հին քաղաքային ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ արժեքն ու շինությունը «սառայ» կոչողները տեսնես չե՞ն ուզում արտագաղթել, ու քարուքանդելով «շինել» այլ երկրներ՝ մերը հանգիստ թողնելով....»: