Տղամարդկային կանոններ, որոնք պետք է իմանա ցանկացած կին
Տղամարդկանց հասկանալը երբեմն ավելի բարդ է, քան նրանց կողմից հասկացվելը: Այդ իսկ պատճառով պետք է սովորել խոսել նրանց հետ միևնույն լեզվով: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն պարզ կանոնները, որոնք կհեշտացնեն շփումը ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ:
1. Ավելի լավ է ուղիղ ասել այն, ինչ ցանկանում եք. նուրբ ակնարկները չեն անցնում, ակնհայտ ակնարկները նույնպես:
2. Լաց լինելը շանտաժ է:
3. «Այո» կամ «ոչ» ասելը բավական է գրեթե ցանկացած հարցի պատասխանելու համար:
4. Եթե կարծում եք, որ գիրացել եք, հնարավոր է, որ դա այդպես է: Բայց ավելի լավ է չհարցնեք մեզ այդ մասին:
5. Դիմեք մեզ ձեր խնդիրները լուծելու համար, եթե միայն իսկապես ցանկանում եք լուծել դրանք:
6. Դուք կարող եք խնդրել մեզ ինչ-որ բան անել կամ ասել, թե ինչպես եք դուք ուզում դա անել, բայց ոչ երկուսն էլ միաժամանակ:
7. Ամեն անգամ, երբ դա հնարավոր է, ասեք ձեր ասելիքն այն ժամանակ, երբ գովազդ է լինում:
8. Մենք միայն 16 գույն ենք տարբերում: Եվ մենք պատկերացում չունենք, թե ինչ բան է վարդա-մանուշակագույնը:
9. Երբ մենք միասին որևէ տեղ ենք գնալու, հավատացեք, որ ցանկացած զգեստ հարմար է:
10. Դուք իսկապես բավականաչափ հագուստ ունեք, ինչպես նաև կոշիկ:







