10 բան, որ պետք է անել մինչև 30 տարեկան դառնալը. Business Insider

09:38 • 25.02.16

Business Insider պարբերականը ներկայացնում է կյանքի վրա շրջադարձային ազդեցություն ունեցող 10 փորձություն, որոնցով արժե անցնել մինչ 30 տարեկան դառնալը:  

1. Ապրել մեծ քաղաքում, որտեղ կա բազմազանություն և հնարավորություն շփվել աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց հետ:

 

2. Սեփական անձի առաջ դնել ֆիզիկապես ամուր լինելու մարտահրավեր: Մասնակցել վազքի մարաթոնների և ֆիզիկապես մարզվել. սա կօգնի ձեզ լինել թե ֆիզիկապես առողջ, թե նպատակասլաց: 

 

3. Զբաղվել մեդիտացիայով: Կյանքում շատ սթրեսային պահեր են լինելու, ուստի բավական օգտակար կլինի նախապես տիրապետել մեդիտացիայով զբաղվելու ձևերին: Այցելեք մեդիատացիայի դասընթացների կամ կարդացեք դրան վերաբերող գրքեր:

 

4. Եթե միայնակ եք, գրանցվեք ծանոթությունների կայքում և ծանոթացեք մարդկանց հետ: Ո՞վ գիտի՝ միգուցե հանդիպեք ձեր կեսին: 

 

5. Սիրահարվեք և մի՛ վախեցեք փորձելուց ու կորցնելուց: Ազատություն տվեք ձեր զգացմունքներին:

 

6. Մի ընկճվեք ձախողվելուց: Ձախողվելուց հետո ոտքի կանգնելն առավել կաևոր է: Հաջողություն ունեցած շատ հայտնիներ անցնել ձախողումների միջով:

 

7. Ճանապարհորդեք միայնակ: Այն կօգնի ի մի բերել մտքերը: 

 

8. Սկսե՛ք բիզնես և մի՛ վախեցեք անհաջողությունից: Առավել օգտակար է սկսել սեփական գործը, քան աշխատել որևէ ընկերությունում: Ձեր սեփական բիզնեսի անհաջողությունն առավել մեծ փորձ է, քան որևէ կորպորացիայում աշխատելը:

 

9. Համակարգիչները մնայուն են. տիրապետել առնվազն ծրագրավորման մեկ լեզվի: 

 

10.  Գործարկեք ձեր սեփական բլոգը, քանի որ գրելը կյանքում կարևոր, սակայն միաժամանակ թերագնահատված հմտություն է: Այն կօգնի զարգացնել գրելու ձեր հմտությունները:

10 բան, որ պետք է անել մինչև 30 տարեկան դառնալը. Business Insider