Սեքսուալության չափանիշներն այստեղ, այնտեղ և ամենուր. newmag.am
Ինչո՞ւ են հայ աղջիկները երեկոյան make up-ը շփոթում սեքսուալության հետ: Արդյո՞ք հենց խորը դեկոլտեն է տղամարդկանց գայթակղելու միջոցը: Newmag-ը հարցում է անցկացրել, և, ահա, թե ինչ պարզել:
Սեքսուալության խորհրդանիշ համարվող Մերլին Մոնրոն վաղուց իր դիրքերը զիջել է մնալով զուտ ռետրո սեքս խորհրդանիշ: Playboy-ի շապիկին ամենաշատը հայտնված Պամելա Անդերսոնն էլ վաղուց հետաքրքիր չէ իր սիլիկոններով: Այսօր ոչ ոքի չես զարմացնի մեծ կրծքերով և հետույքով:
ԱՄՆ-ում միանգամայն նորմալ է այն երևույթը , երբ ծնողները քոլեջն ավարտած թինէյջերներին հոժարակամ «նվիրում» են պլաստիկ վիրահատություն:
Նորվեգիայից ծանոթիս էի հյուրընկալել Երևանում: Երբ հարց ու փորձ արեցի տպավորությունների մասին, ասաց, որ Հյուսիսային պողոտան սկզբում նրան թվացել է, թե թեթևաբարոների աշխատավայրն է: Խնդիրը երեկոյան շպարով ու խորը դեկոլտեներով աղջիկների առատությունն է եղել:
Մինչ հայուհիներն անխնա գումար են ծախսում տարատեսակ ու բազմագույն կոսմետիկա, բարձրակրունկ կոշիկներ և գրավիչ բացվածքներով շորիկներ ունենալու համար կարծելով, թե սեքսուալ լինելը մշտապես կարմիր շուրթերով, կիսամերկ աղջկա տեսակն է, ֆրանսուհիներն իրենց սեքսուալ զգալու համար բավական է տանից դուրս գան նոր ցնցուղ ընդունած, կիսաթաց մազերով, խնամված մաշկով և հասարակ տոպով:
Սեքսուալության չափանիշներ, որպես այդպիսիք Եվրոպայում չկան: Այնտեղ սեքսուալ է կինն իր բոլոր՝ գեղեցիկ դրսևորումներով: Եվրոպացի կանայք հատուկ ջանք չեն գործադրում ընդգծված գրավչություն ունենալու համար:
Հայաստանում պատկերը փոքր ինչ այլ է: Եկեք մի կողմ դնենք այն, որ google-ում ոչ այդքան պատվավոր տասնյակն ենք զբաղեցնում սեքս տեսանյութեր փնտրող երկրների շարքում ու տեսնենք հայ տղամարդու համար որո՞նք ես սեքսուալության չափանիշները: Եթե դուք կարծում եք , որ Քարդաշյան տեսակի կինն է մերոնց գրավում՝ չարաչար սխալվում եք, մերոնք ավելի վեհ չափանիշներ ունեն:
Իտնելեկտը. newmag-ի անցկացրած հարցմանը մասնակցած բոլոր տղամարդիկ նշեցին հենց այս հատկանիշը: 21-դարի հայ տղամարդու համար նախ և առաջ սեքսուալ է ինտելեկտուալ կինը:
Բոլոր ժամանակներում տղամարդը «սիրում»› է աչքերով, իսկ մենք՝ ականջներով: Բայց և այնպես, այսօրվա տղամարդուն միայն տեսքով չես գոհացնի: Նա պետք է հիանա կնոջ ինտելեկտով, եթե անգամ այդ կինը երկարատև հարաբերությունների համար չէ:
Հեղինակ` Անի Կարապետյան
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։







