Dolce&Gabbana-ն Միլանում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)
Իտալական հեղինակավոր Dolce&Gabbana բրենդը Միլանում ընթացող Նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է իր նոր հավաքածուն, որը ստեղծելիս դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան ոգեշնչվել են հայտնի հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսուհիներից:
Ինչպես նշում է Tatler-ը, ընդհանուր առմամբ, ողջ հավաքածուն ստացվել է շատ վառ ու հետաքրքիր, իսկ բեմի «հեքիաթային» դեկորացիաները ստեղծել են իրական կախարդանքի մթնոլորտ` ցուցադրության հյուրերին հնարավորություն տալով վերադառնալ Մոխրոտի, Սպիտակաձյունիկի, ջրահարս Արիելի հրաշալի աշխարհը:



























