Քեյթ Ուինսլեթն արտասվել է Դի Կապրիոյի հաղթանակից հետո (լուսանկարներ)

13:16 • 29.02.16

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, ի սրտե ուրախացել է, երբ դերասանը վերջապես արժանացել է «Օսկար» մրցանակի։

 

Ինչպես նշում է justjared.com կայքը, երբ Դի Կապրիոն բեմ է բարձրացել, ստացել բաղձալի արձանիկն ու շնորհակալական ելույթ ունեցել, Ուինսլեթը չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 41-ամյա դերասանը նախկինում մի քանի անգամ ներկայացվել է «Օսկարի», սակայն առաջին անգամ է մրցանակի արժանացել («Փրկվածը» ֆիլմում դերակատարման համար):  Մինչդեռ Ուինսլեթն այդ երեկո ևս թեկնածուների թվում է եղել, սակայն չի հաղթել: Այնուհանդերձ, այդ հանգամանքը չի խանգարել դերասանուհուն ի սրտե ուրախանալ ընկերոջ հաղթանակի համար:

 

Նշենք, որ Դի Կապրիոյի և Ուինսլեթի ընկերությունը սկսվել է «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման հրապարակից:

Kate Winslet Cries During Leonardo DiCaprio's Oscars Speech

kate winslet cries during leonardo dicaprios oscars speech 01kate winslet cries during leonardo dicaprios oscars speech 01kate winslet cries during leonardo dicaprios oscars speech 01kate winslet cries during leonardo dicaprios oscars speech 01kate winslet cries during leonardo dicaprios oscars speech 01kate winslet cries during leonardo dicaprios oscars speech 01kate winslet cries during leonardo dicaprios oscars speech 01

Քեյթ Ուինսլեթն արտասվել է Դի Կապրիոյի հաղթանակից հետո (լուսանկարներ)