Փոքրիկ Ջեյքոբ Թրամբլեյի արկածներն «Օսկար» մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)
Փոքրիկ Ջեյքոբ Թրամբլեյը, ով ճանաչում է ձեռք բերել «Սենյակը» ֆիլմի շնորհիվ ու որպես պատվավոր հյուր մասնակցել «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխությանը, ողջ երեկոյի ընթացքում չի կարողացել աչքը կտրել դերասանուհի Սոֆիա Վերգարայից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, փոքրիկն անթաքույց հիացել է գեղեցկուհի Վերգարայով և նույնիսկ իր մեջ քաջություն է գտել 43-ամյա կրքոտ լատինամերիկուհուն մոտենալու ու ծանոթանալու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ 9-ամյա դերասանն «Օսկարին» ներկայացել է ծնողների ուղեկցությամբ:
















