Աստվածային մարմնավաճառներ ու բերրի կանայք. Սեքսն ու ամուսնությունը Հին Եգիպտոսում. newmag

16:12 • 02.03.16

Հետերոսեքսուալիզմ, հոմոսեքսուալիզմ, ինցեստ, ինքնաբավարում` այս երևույթները Անտիկ Եգիպտոսի առօրյայի անբաժան մասն էր: newmag-ը պատմում է հին աշխարհի մարդկանց ինտիմ կյանքի մասին:

 

 

Հին աշխարհի մարդիկ բնական երևույթների հանդեպ ավելի պարզ ու անկաշկանդ վերաբերմունք ունեին: Հին եգիպտացիներն, օրինակ, չէին ամաչում սեքսով զբաղվել կամ ամենուր բարձրաձայն խոսել այդ մասին: Սեքսը նրանց համար կյանքի անբաժանելի մասն էր, ծննդյան օրվանից մինչև մահ և անգամ դրանից հետո: Այնտեղ անգամ աստվածներն էին բավական «հողեղեն», երբ խոսքը սեքսի մասին էր: Եգիպտական կրոնական տեքստերը լի էին հետերոսեքսուալության, հոմոսեքսուալության, ինցեստի, ինքնաբավարաման մասին մանրամասներով:

 

Ամուսնություն


Տորոնտոյի համալսարանի եգիպտագետ Դանիել Կոլոսն առաջ է քաշում մի տեսակետը, համաձայն որի Հին Եգիպտոսում մինչ ամուսնական սեռական կապը համարվում էր երջանիկ ընտանիքի հիմնաքարը:

 

Ասում են՝ երիտասարդ կույս եգիպտուհիները հաճախ միանում էին շրջիկ դերասանական ու համերգային խմբերին, որպեսզի շրջագայությունների ընթացքում առաջին անգամ կենակցեն տղամարդկանց հետ:

 


Ու եթե այդ ժամանակ աղջիկը հղիանում էր, ապա նա լքում էր շրջիկ դերասանների խումբը, վերադառնում տուն, որպեսզի համայնքին ապացուցի, որ ինքն օժտված է ծնելու սուրբ ունակությամբ: Ի դեպ, այս կանայք մարմնավաճառներ կամ պոռնիկներ չէին համարվում:

 

 

Որքան էլ զարմանալի է՝ հին եգիպտացիների համար հասարակության մեջ ավելի բարձր դիրք ու հարգանք էին վայելում արդեն երեխա ունեցող, այսինքն՝ բերրի կանայք:
Ամուսնանալու, ընտանեկան երջանկություն ունենալու նրանց շանսերն ավելի մեծ էին, քան դեռ չմայրացածներինը: Ջանալով նմանվել եգիպտական կանացիության ու մայրության աստվածուհի Իսիդիային՝ հին եգիպտուհիները փորձում էին լինել խելացի, կիրթ ու հոգատար մայրեր: Իսկ տղամարդկանց Եգիպտոսում գնահատում էին հաշվի առնելով որդու դաստիրակությունը: Մեծ հարգանքի էր արժանի նաև երեխա որդեգրած տղամարդը:

 

Դավաճանություն


Դավաճանությունը Եգիպտոսում աններելի էր: Դավաճան կանանց դաժանորեն պատժում էին, կարող էին մինչև անգամ մահվան դատապարտել: Միևնույն ժամանակ պատիժն այդքան խիստ չէր դավաճան ամուսիններին կատմամբ: Նրանցից ուղղակի պահանջվում էր ամուսնալուծվել: 2 եղբայրների մասին պատմող եգիպտական հեքիաթում, օրինակ, ամուսնուն դավաճանող կնոջը սպանում են, ապա մարմինը նետում շների առաջ:

 

Սեքս


Չամուսնացած կանայք ազատ էին զուգընկերոջ ընտրության հարցում: Նրանք անարգել կարողանում էին օգտվել սեքսի բոլոր հաճույքներից` իրենց նախընտրությամբ:

 

Շարունակւոթյունը կարդացեք սկզբնաղբյուրում։

Աստվածային մարմնավաճառներ ու բերրի կանայք. Սեքսն ու ամուսնությունը Հին Եգիպտոսում. newmag