El Chiringuito. Ռեալի առաջատարները Պերեսին խնդրել են տրանսֆերի հանել իրենց

16:52 • 02.03.16

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ակումբի ղեկավարությանը խնդրել են իրենց տրանսֆերի հանել,- տեղեկացնում է «El Chiringuito»-ն:


Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստները նման խնդրանքով դիմել են «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Դա տեղի է ունեցել Պրիմերայի 26-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյին» պարտվելուց հետո: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը Պերեսին դիմել է խաղի հաջորդ օրը, սակայն «Ռեալի» ղեկավարը նրան խնդրել է հանգստանալ ու կենտրոնանալ թիմի ելույթների վրա:


Իր հերթին Ռամոսը խնդրել է դիտարկել այլ ակումբներից ստացած առաջարկները:

El Chiringuito. Ռեալի առաջատարները Պերեսին խնդրել են տրանսֆերի հանել իրենց