Յոգայի 5 դիրք, որոնք ավելի տպավորիչ կդարձնեն սեքսը (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ յոգայի անգամ ամենապարզ տեսակը համարվում է ֆիզիկական, մտավոր ու հոգևոր կյանքը ներդաշնակեցնող, վերջիններիս վրա դրականորեն ազդող ամենաարդյունավետ ու առողջարար միջոցը: Բացառություն չէ նաև սեռական կյանքը, և պարբերաբար յոգայի որոշ վարժություններ իրականացնելու դեպքում հնարավոր է մարզել այնպիսի ներքին մկաններ, որոնց գոյության մասին անգամ չենք էլ իմացել, և այդպիսով ավելի հաճելի, բուռն և որակյալ դարձնել սեռական կյանքը:
Մինչև վարժանքներին անցնելը պետք է հաշվի առնել, որ հաջողության և անհրաժեշտ արդյունքի հասնելու առաջին և միակ նախապայմանը շնչառության կարգավորման անհրաժեշտությունն է: Դա կարելի է փոխել շատ հեշտ տարբերակով՝ սկսելով շնչել և արտաշնչել միայն քթով, ինչը միանգամից կթուլացնի ու կթեթևացնի մարմինը, իսկ վարժություններն ավելի դյուրին ու հաճելի կթվան:
Այսպիսով ներկայացնում ենք 5 դիրքային վարժություն, որոնք կբարելավեն ձեր ֆիզիկական ու էմոցիոնալ վիճակը՝ անկողնում ձեզ ավելի ակտիվ դրսևորելու համար:
Գորտի դիրք
.png)
Այս դիրքն օգնում է զարգացնել կենտրոնացումը, ուժեղացնում է արյան հոսքն աճուկի և կոնքերի շրջանում, և հատկապես սեքսից առաջ անելու դեպքում կզգաք արդյունքը՝ անգամ առաջին փորձերից հետո:
Ծառի դիրք
.jpg)
Այս դիրքը շատ հեշտությամբ մարմնի և մտքի հավասարակշռություն կբերի ձեզ, ինչպես նաև կամրացնի ու կձգի մարմնի բոլոր մկանները, կբացի հատկապես տազի ու կոնքի մկանները: Այս մկանների բացվածությունն ու ձգվածությունը հետագայում կնպաստի նաև հեշտ հղիությանն ու ծննդաբերությանը, ինչը ևս շատ կարևոր հանգամանք է:
Թիթեռնիկ
.jpg)
Այս դիրքը հրաշալի միջոց է դանդաղ, բայց առանց մեծ ջանքերի զարգացնել ազդրերի ներքին մակերևույթի և ներքին օրգանների մկանները, ինչը կմեծացնի օրգազմի հավանականությունը։
Ուղտի դիրք
.jpg)
Ուղտի դիրքը պատկանում է լիցքաթափող դիրքերի շարքին, այն շատ արագ հեռացնում է հոգնածությունը, թարմացնում ինքնազգացողությունը և դուր կգա հատկապես սիրո երկարուձիգ գիշերների երկրպագուներին:
Երջանիկ մանկան դիրք
.jpg)
Երջանիկ մանկան դիրքը ձեզ հաստատ կերջանկացնի՝ ամրացնելով ձեր աճուկի և ազդրի հետին մկանները և հնարավորություն տալով սեռական ակտի ընթացքում փորձարկել ամենաանհավանական դիրքերը:
.jpg)







