Սերժ Թանկյանն անդրադարձել է Գյումրիի անօթևանների խնդրին (տեսանյութ)

15:53 • 03.03.16

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գյումրիի անօթևանների խնդրին` հիշեցնելով, որ աղետալի երկրաշարժից 27 տարի է անցել, սակայն հազարավոր մարդիկ շարունակում են ապրել սարսափելի պայմաններում:

 

Նա, մասնավորապես, խոսել է մի խումբ երիտասարդ ակտիվիստների նախաձեռնության մասին, որի շրջանակներում բրիտանական կայքերից մեկում դրամահավաք է կազմակերպվում անօթևանների համար նորմալ կացարաններ գնելու նպատակով։

 

Առցանց դրամահավաքի առաջին 20 օրվա ընթացքում նրանց հաջողվել է հավաքել 12.500 ֆունտ ստերլինգ: Սակայն ակտիվիստները նպատակ ունեն հավաքել 110.000 ֆունտ ստերլինգ, որպեսզի  գյումրիաբնակ 13 ընտանիքի համար բնակարան գնեն:

 

Թանկյանը ողջունել է այս նախաձեռնությունն ու դրա իրականացման գործում ներգրավված ակտիվիստներին` նշելով, որ ինքը ևս հետաքրքրված է այս խնդրի լուծմամբ:

Սերժ Թանկյանն անդրադարձել է Գյումրիի անօթևանների խնդրին (տեսանյութ)