Բրեկետով շունը դարձել է ինտերնետի նոր սիրելին
Ոսկեգույն ռեթրիվերի բրեկետ կրող ձագը ԱՄՆ-ից դարձել է օգտատերերի նոր սիրելին:
«Լենտա»-ն հայտնում է, որ Ուելսի անունով շունն ատամնաշարի կծվածքի թերություն ունի, ինչը անասնաբույժները որոշել են շտկել բրեկետի միջոցով, ինչպես մարդկանց դեպքում:
Իսկ արդեն բրեկետավոր շնիկի լուսանկարը հրապարակել է Միչիգանի Harborfront անասնաբուժական կլինիկան՝ արժանանալով 280 հազար «լայքի» և նույնքան էլ տարածումների:
Հայտնի է, որ շան տիրուհի Մոլի Մուրը ևս անասնաբույժ է և հենց ինքն է ցանկացել ուղիղ ատամնաշար ապահովել իր կես տարեկան շանը: Ուեսլին բրեկետ կկրի մի քանի շաբաթ:







