Ինչ ուտել գրասենյակում՝ առողջ ապրելակերպը չխաթարելու համար

19:07 • 07.03.16

Մարտի 7-ին Գերմանիայում  նշվում է Առողջ սնդդակարգի օրը, որի պատվին գերմանացի սննդաբանները կիսվել են գրասենակային աշխատանքի դեպքում ճաշի մի շարք գաղափարներով:

Ինչպես նշում է  Deutsche Welle պարբերականը` գրասենյակային աշխատողները բավարար ժամանակ չեն ունենում ճաշելու համար, սակայն պետք է հնարավորինս ճիշտ մոտենան ուտեստների ընտրությանը, որ  չվնասեն իրենց առողջությանը:

«Գրասենյակային ճաշի 50 բաղադրատոմս» գրքի հեղինակները մի շարք հեշտ և հարմար տարբերակներ են առանձնացրել:


1. Ամենապարզ տարբերակներից է աղցանը, որը կարելի է վերցնել աշխատանքի գնալիս:


2.  Հագեցնող և համեղ ճաշատեսակներից է սուշին, որը նաև ծանրության զգացում չի առաջացնում: Այն միայն պետք է պահել սառնարանում:


3. Գրասենյակային շիլան հիանալի տարբերակ է քաղցը հագեցնելու և թեթևության զգացողությունը պահելու համար:


4. Ապուրը գերմանացի մենեջերների սիրելի ուտեստներից է:


5. Շոկոլադե, մրգային պուդինգը և աղանդերը հիանալի հավելում կարող են լինել ճաշին:


6. Նրբաբլիթները նույնպես արագ և թեթև ճաշելու հիանալի տարբերակներ են: 


 

Ինչ ուտել գրասենյակում՝ առողջ ապրելակերպը չխաթարելու համար