Կանայք են կառավարում աշխարհը. նրանց զենքը գեղեցկությունն է, անկեղծությունն ու սերը (լուսանկարներ)
Վերջերս աշխարհին ներկայացվել է Getty Images գործակալության տեսողական թրենդների տնօրեն Փեմ Գրոսմանի մասշտաբային ֆոտոնախագիծը՝ Lean in Collection խորագրով։
Նման նախագծի գաղափարը Փեմի մոտ առաջացել է «Feminism, According to Stock Photography» նախագծի շնորհանդեսից հետո, որի նպատակն էր ֆեմինիզմը լուսանկարների միջոցով ներկայացնելը։
Փեմը ցանկացել է բացահայտորեն պատասխանել կարծրատիպերի բոլոր ստեղծողներին ու ներկայացնել կանանց առանց Photoshop-ի ու բեմադրությունների։
Այո՛, կանայք են կառավարում աշխարհը, սակայն նրանք աշխարհը ղեկավարում են իմաստությամբ, սիրով, կենսական ուժով և լավի հավատով։
















