Զատկի կղզու առեղծվածային քանդակներն առ այսօր շարունակում են հետաքրքրել մարդկությանը (լուսանկարներ)
Քաղաքակիրթ աշխարհում դժվար թե գտնվեն մարդիկ, ովքեր չեն լսել Զատկի կղզու (գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, պատկանում է Չիլիին) հսկայական քանդակների մասին, որոնք իրենց մեջ մեծ գաղտնիք են թաքցնում: Այդ քանդակներն իրենցից ներկայացնում են հողից դուրս ցցված հսկայական գլուխներ, որոնց երկարությունը հասնում է մի քանի մետրի:
Քանդակներից առաջինը հնագետները հայտնաբերել են 1914թ., ու այդ ժամանակից ի վեր պեղումները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, կղզում կա 887 քանդակ, որից պեղված են միայն 150-ը: Ենթադրվում է, որ քարե հսկաները ծածկվել են հողի հաստ շերտով ու անցել գետնի տակ` կլիմայական փոփոխությունների հետևանքով: Մասնագետների խոսքերով՝ քանդակներն այսքան լավ են պահպանվել երկար ժամանակ հողի տակ մնալու շնորհիվ:
Այնուհանդերձ` գիտնականներին շարունակում է տանջել մի հարց. ինչպե՞ս են կղզու բնակիչները հնագույն ժամանակներում, երբ չեն եղել սայլեր ու համապատասխան սարքավորումներ, տեղափոխել ահռելի քանդակները: Ըստ լեգենդի՝ հսկայական քանդակներն «ինքնուրույն» են տեղաշարժվել։














