9 միջոց առցանց ծանոթություններին և ժամադրություններին «զոհ» չդառնալու համար
Առցանց ծանոթությունները և ժամադրությունները աշխարհում և հատկապես Մեծ Բրիտանիայում մղվել են ուշադրության կենտրոն, գրում է independent.co.uk-ը և հավելում, որ Բրիտանիայում 50-ամյա Ջեյսոն Լոուրենսը ծանոթությունների համար նախատեսված կայքերից մեկով ծանոթացել է և բռնաբարել է 5 կանանց և բռնության է ենթարկել ևս երկու հոգու: Լոուրենսը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Համացանցային փորձագետ և Scamalytics ծրագրավորման ընկերության համահիմնադիր Նիկ Ցինոնիսը առաջարկում է 9 միջոց առցանց ծանոթություններին և ժամադրություններին «զոհ» չդառնալու համար:
1. Արգելափակեք կասկածելի և անբարո վարք դրսևորողներին

2. Մի շտապեք և փորձեք լավ ճանաչել անծանոթին:
.jpg)
3. Եթե նույնիսկ վստահ եք ձեզ զգում, մի վարանեք նոր ծանոթության մասին կիսվել և կարծիք հարցնել ընկերներից;
.jpg)
4. Անպայման ճշտեք որ տվյալ անձնավորությունը կեղծ էջ չի օգտագործում և իրոք նկարները նրանն են: Կատարեք հետազոտություն համացանցում և պարզեք՝ արդյո՞ք նա գրանցված է սոցիալական այլ ցանցերում ևս:
.jpg)
5. Առաջին հանդիպումը միշտ կազմակերպեք հանրային վայրում, վտանգներից հնարավորինս խուսափելու համար:

6. Ընկերներից մեկին անպայման տեղյակ պահեք ձեր գտնվելու վայրի մասին:

7. Շատ ալկոհոլ մի օգտագործեք առաջին հանդիպման ժամանակ:

8. Առաջին հանդիպման ժամանակ մի գնացեք անծանոթի տուն:

9. Եթե ինչ-որ բան ձեզ դու չի գալիս կամ վտանգ եք զգում, մի վախեցեք վեր կենալ և պարզապես հեռանալ:








