Սելենա Գոմեսն արգելափակված է մնացել հյուրանոցի վերելակում (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը, ով այս օրերին գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում, տեխնիկական խնդիրների պատճառով մի որոշ ժամանակ արգելափակված է մնացել Փարիզի հյուրանոցներից մեկի վերելակում:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, 23-ամյա Գոմեսը միայնակ չի եղել. նրան ուղեկցել են ընկերները:
Անսպասելիորեն արգելափակվելուց հետո Գոմեսն իրեն չի կորցրել ու սկսել է նկարահանել իրավիճակը: Այնուհետև 23 վայրկյան տևողությամբ տեսանյութը, որում արգելափակվածները փորձում են բացել վերելակի դուռը, հայտնվել է Twitter-ում:
Նշվում է, որ երիտասարդ երգչուհու ու նրա ընկերների համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
That time we got stuck in an elevator in Paris... pic.twitter.com/14s6xRliqh
— Selena Gomez (@selenagomez) March 8, 2016







