Հայաստան կայցելի «Էկագրատա» յոգայի կենտրոնի հիմնադիր Սերգեյ Միխայլովը
Մարտ ամսին Հայաստան կայցելի «Էկագրատա» կենտրոնի հիմնադիր, յոգայի միջազգային վարպետ Սերգեյ Միխայլովը, այս մասին գրում է Ditak.am կայքը: Մարտի 11,12,13-ին նա կանցկացնի սեմինարներ բոլոր նրանց համար ով հանդիսանում է յոգայի մարզիչ, կամ առհասարակ զբաղվում է յոգայով:

Դա շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է, քանի որ յոգայի կենտրոններն Հայաստանում տարեց տարի ավելանում են, իսկ յոգայով հարկավոր է մարզվել չափազանց ճիշտ մեթոդներով, քանի որ սխալ կամ ոչ լիարժեք գիտելիքների դեպքում մաչդուն կարելի է հասցնել նաև վնաս:

Սերգեյ Միխայլովը սկսել է զբաղվել յոգայով 1990 թվականից, իսկ դասավանդել սկսել է 1992-ց: Նա վաստակել է Senior IntermediateII կոչումը 2007 թվականին: Ամեն տարի, նա այցելում է Հնդկաստանի Պունա քաղաքը, ուր «Ռամանի Այենգարի» Մեմորիալ համալսարանում վերապատրաստվում և կատարելագործում է իր գիտելիքները յոգայի մասին: Զրուցում է և ավելացնում է իր փորձը յոգայի ամենա արհեստավարժ մասնագետների հետ:Հանդիսանալով Ռուսաստանի Այենգարա յոգայի նախագահ, նա մշտապես հանդես է գալիս տարբեր սեմինարներին, որպեսզի բարձրացնի մարզիչների և զբաղվողների մասնագիտական մակարդակը և գիտելիքների բազան:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ սկզբնաղբյուրում։







