Եթե ինչ-որ տեղդ ցավում է` լռիր, թե չէ կխոցեն հենց այդ տեղը. Մարինա Ցվետաևայի իմաստուն մտքերը
20-րդ դարի համաշխարհային պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկը` ռուս գրող Մարինա Ցվետաևան, աշխարհին նվիրել է խորիմաստ, հոգու ամենանուրբ լարերին դիպչող ստեղծագործություններ, որոնք առաջին հերթին գրավում են իրենց անկեղծությամբ:
Ստորև AdMe.Ru-ն ուշագրավ անդրադարձ է արել տաղանդաշատ գրողին` ներկայացնելով նրա խորիմաստ մտքերից մի քանիսը` կապված կյանքի, հույզերի ու ստեղագործական գործունեության հետ.
1. Սիրահարվում ես օտարին, սիրում` հարազատին:
2. «Ես քեզ կսիրեմ ամբողջ ամառ». սա ավելի համոզիչ է հնչում ու ավելի երկար տևում, քան «ամբողջ կյանք» ասվածը:
3. «Կդիմանաս, կսիրես». սիրում եմ այս արտահայտությունը` միայն թե հակառակ ձևով:
4. Երազում ենք միասին, քնում` միասին, բայց լացելիս միշտ մենակ ենք:
5. Մարդկային սիրով կարող ենք միաժամանակ սիրել 10 հոգու, սիրով սիրել` 2-ին, ոչ մարդկային սիրով` միայն մեկին:
6. Կանայք խոսում են սիրո, սակայն լռում` սիրեկանների մասին. տղամարդկանց պարագայում հակառակն է:
7. Բոլոր կանայք էլ տանում են դեպի մշուշ:
8. Գիտե՞ք` պոետներն ինչի համար են, որպեսզի ամոթ չլինի խոսել ամենացավագին երևույթների մասին:
9. Կատակում ենք, կատակում, իսկ թախիծը գնալով շատանում է, շատանում:
10. Ի՞նչ կարող ես իմանալ իմ մասին, եթե հետս չես քնել ու չես խմել:
11. Աշխարհում սահմանափակ թվով հոգիներ կան, ու անսահմանափակ թվով` մարմիններ:
12. Միակ բանը, որ մարդիկ երբեք չեն կարող ներել, այն է, որ դու կարողացել ես առանց նրանց ապրել:
13. Եթե ինչ-որ տեղդ ցավում է` լռիր, թե չէ կխոցեն հենց այդ տեղը:
14. Նա, ով ծիծաղում է ուրիշի դժբախտության վրա` կա՛մ հիմար է, կա՛մ տականք: Բայց շատ հաճախ` և՛ առաջինն է, և՛ 2-րդը:
15. Ես լրիվ մենակ եմ: Ամբողջ Մոսկվայով մեկ ընկերներս ու ծանոթներս են, բայց չկա մեկը, ով հանուն ինձ, ո՛չ` առանց ինձ, կմեռնի։







