Վարդերով հավաքված պատեր, հայտնի արտիստներ. ամերիկացին իր դստեր 15-ամյակի առթիվ 6 մլն դոլարանոց խնջույք է կազմակերպել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բնակվող դեռահաս Մայա Հենրին իր ծննդյան 15- ամյակի առիթով հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Պատճառը` ծննդյան տոնակատարության աննկարագրելի ճոխությունն է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, աղջկա հայրը` հարուստ փաստաբան Թոմաս Ջի Հենրին, ջանք ու եռանդ չի խնայել դստեր համար շքեղ ու անմոռանալի երեկույթ կազմակերպելու համար: Ընդհանուր առմամբ, Մայայի 15- ամյակին նվիրված խնջույքի համար փաստաբանը վճարել է ո՛չ ավել, ո՛չ պակաս 6 մլն դոլար:
Ծաղկած բալենիներ, վարդերով հավաքված պատեր, քանդակներ, շատրվաններ, համադամ կերակուրներ, թանկարժեք խմիչքներ ու աշխարհի ամենապահանջված արտիստներից մի քանիսը` ահա այսպես կարելի է հակիրճ բնութագրել Սան Անտոնիոյում կայացած խնջույքը:
Ընդհանուր առմամբ, աղջկա ծննդյան տոնին ներկա է եղել 600 մարդ, որոնց թվում են եղել երգիչ Փիթբուլն ու Նիք Ջոնասը:
«Սա անմոռանալի գիշեր էր: Շնորհակալ եմ բոլոր հյուրերին, և, իհարկե, ծնողներիս` երազանքս իրագործելու համար»,-ասել է հուզված Մայան:

















