Դա այլևս նրա դեմքը չէ. Քլոե Քարդաշյանի երկրպագուները նրան համեմատել են «մոմե աշխատանքի» հետ
Քլոե Քարդաշյանը նիհարել է 18 կգ-ով և մշտապես ներկայացել համարձակ դիմահարդարմամբ և փոփոխվող սանրվածքով, սակայն նրա մարմնի հետ կատարված վերջին փոփոխությունները ապշեցրել են երկրպագուներին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Քլոեն վերջերս մի քանի լուսանկար է հրապարակել Instagram-ում` ցուցադրելով նոր սանրվածքն ու դիմահարդարումը, որից հետո երկրպագուները մեկնաբանություններ են թողել կապված նրա դեմքի հետ:
Նրանցից ոմանց կարծիքով` Քլոեի դեմքն անճանաչելի է դարձել: Երկրպագուները պնդում են, որ նա պլաստիկ վիրահատություններ է կատարել դեմքի հետ:
Այս տարակուսական կարծիքները ի հայտ են եկել, երբ 31-ամյա գեղեցկուհին խոստովանել է, որ պլաստիկ վիրահատությունների սիրահար է:














