Ըմբշամարտի ԵԱ. Սաֆարյանը քառորդ եզրափակչում է

14:06 • 11.03.16

Ռիգայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում է ազատոճայինների պայքարի խաղային վերջին օրը:

 

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը, ով հանդես է գալիս 70 կգ քաշային կարգում, հաղթեց նաև 1/8 եզրափակչում: Մինչ այս, Դավիթն անարգել անցել էր նաև որակավորման փուլի արգելքը՝ 7:0 հաշվով հաղթելով գերմանացի Վիքելին:

 

1/8 եզրափակչում Սաֆարյանը 14:3 հաշվով հաղթեց լատվիացի Ալանս Ամիրովսին:
 

Քառորդ եզրափակչում Դավիթի մրցակիցը կլինի Մուհամեդ Իլխան (Թուրքիա) - Մագոմեդմուրդ Գաջիև (Լեհաստան) զույգի հաղթողը:

Ըմբշամարտի ԵԱ. Սաֆարյանը քառորդ եզրափակչում է