Իրինա Շեյքի ու Բրեդլի Կուպերի հերթական ժամադրությունը` փարիզյան օպերայում (լուսանկարներ)
Հայտնի սուպերմոդել Իրինա Շեյքն ու հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերն այլևս չեն թաքցնում իրենց հարաբերություներն ու տարատեսակ միջոցառումներին ներկայանում են որպես զույգ:
Ինչպես նշում է Tatler-ը, սիրահարների հերթական «ժամադրությունը» տեղի է ունեցել Փարիզի հանրահայտ Գրանդ օպերայում:
Գեղեցկուհի Շեյքը ներկայացել է ոտքից գլուխ ճերմակ հագած ու նվազագույն դիմահարդարմամբ` հպարտորեն ի ցույց դնելով իր բնատուր գեղեցկությունը:
Աղբյուրը հավելում է, որ երեկոյի ընթացքում աստղային զույգին ընկերակցել է միլիոնատեր Ֆրանսուա Անրի Պինոն։ Ի դեպ, վերջինս հոլիվուդյան աստղ Սալմա Հայեկի ամուսինն է:













