Բրիտանիայի 90-ամյա թագուհին ինքնուրույն է վարում իր Range Rover-ը (լուսանկարներ)

12:59 • 12.09.16

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին կրկին ցուցադրել է իր վարորդական հմտություններն` ապացուցելով, որ չնայած 90 տարեկան է, շարունակում է հաճույք ստանալ մեքենա վարելուց:

 

Թագուհու լուսանկարը Range Rover-ի ղեկին հրապարակել են բրիտանական ԶԼՄ-ները: Լուսանկարում երևում է, թե ինչպես է Էլիզաբեթ II-ը երկու ձեռքով բռնել ղեկն ու ինչ-որ բան ասում իր հարսիկին` Քեյթ Միդլթոնին, ով նստած է նրա կողքին: Նրա թիկնապահին և վարորդին ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան հետևել տեղի ունեցողին:

 

Մեքենայի կապոտին երևում է արծաթագույն միաեղջյուրի փոքրիկ արձանիկը, որը Շոտլանդիայի խորհրդանիշն է, իսկ «համար մեկ ջիպի» ետևից մեկ այլ Range Rover մակնիշի արտաճանապարհային մեքենա է ընթանում:

 

Աղբյուրի հաղորդմամբ` թագավորական ընտանիքի անդամները պիկնիկի էին մեկնում, որտեղ նրանց արդեն սպասում էր Արքայազն Ուիլյամը, ով հիմա գտնվում է Շոտլանդիայում իր երեխաների` 3-ամյա Ջորջի և 1-ամյա Շառլոտի հետ:

 

Բրիտանիայի 90-ամյա թագուհին ինքնուրույն է վարում իր Range Rover-ը (լուսանկարներ)