Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող 25-ամյա Մարիամ Հակոբյանը

15:25 • 28.02.19

Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթողներից մեկը`Մարիամ Հակոբյանը: Նա 25 տարեկան էր։

Մարիամը քաղցկեղ ուներ, որը հայտնաբերվել էր մոտ երկու ամիս առաջ։ 

Այս լուրը Tert.am Life–ի հետ զրույցում հաստատեցին «Շանթ» հեռուստաընկերությունից։

Մարիամը մասնակցել է «Իմ անունն է» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նա նմանակում էր Նիկոլ Շերզինգերին։

Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող 25-ամյա Մարիամ Հակոբյանը