Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի նկարահանումներից և դերասանական կազմի փոփոխությունները

16:24 • 06.03.19

Զավեշտալի նոր իրավիճակներ, նոր հերոսներ ու պատմություններ, որոնք կապահովեն հեռուստադիտողների ուրախ ժամանցը. ֆուլհաուսցիները վերադարձել են ամերիկյան հյուրախաղերից ու միանգամից գործի անցել։

Tert.am Life–ը եղել է «Ֆուլ հաուս 2»–ի նոր եթերաշրջանի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում առաջին լուսանկարներն ու սպասվող փոփոխությունները։

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը հայտնեց, որ եթե նախորդ եթերաշրջանն ավելի շատ շեշտադրված էր տիկին Տամարայի և Մուշեղի հարաբերությունների վրա, այս անգամ տարածված է բոլոր հերոսների վրա։

Այս եթերաշրջանին ընդառաջ լայն քննարկման արժանացավ Արուսիկ Տիգրանյանի` ֆուլհաուսցիներն միանալու փաստը։ Արուսիկն իր առաջին քայլերն է անում որպես դերասանուհի։ Ինչպես նա հայտնել էր Tert.am Life–ին, «Ֆուլ հաուսում» կներկայանա այլ տեսքով։ Լսարանը նրան կտեսնի նոր սանրվածքով։ Արուսիկի սանրվածքային փոփոխությունը նկատելի է մեր լուսանկարներում։

Արուսիկը «Ֆուլ հաուսի» միակ նոր հերոսը չէ։ Հումորային նախագծի թիմին են միացել նաև դերասանուհի Անի Քոչարյանն ու դերասան Ժոռա Հովհաննիսյանը։

Անի Քոչարյանը մարմնավորում է Զառայի խորթ մորը և ստանձնում է Ռուբենի զոքանչի դերը։ Թե ինչ զարգացումներ կլինեն նրանց ընտանիքում, Արմենը չի բացահայտում` չկոտրելով հետաքրքրությունը։

Ժոռան մարմնավորում է  պարսկահայի, որը Հայաստան է եկել և տուն գնելու մտադրություն ունի։ Թե ինչպես է նրա ճակատագիրը կապվում հերոսների հետ, հեռուստադիտողները կիմանան` հետևելով նոր եթերաշրջանին, որը մեկնարկում է մարտի 18–ից։

Այս ընթացքում խոսակցություններ են տարածվել, որ սա լինելու է «Ֆուլ հաուսի» վերջին եթերաշրջանը։ Մենչն առայժմ չի մեկնաբանում այս հարցը` նշելով, որ հստակ որևէ բան ասել չի կարող։

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի նկարահանումներից և դերասանական կազմի փոփոխությունները