Բրի Լարսոնը պատմություն է կերտում սուպերհերոսուհու կերպարով. «Կապիտան Մարվելը» պրեմիերայի առաջին շաբաթում ռեկորդ է սահմանել

13:48 • 11.03.19

«Կապիան Մարվելն» իսկական բլոկբասթեր է: Սուպերհերոսների մասին առաջին ֆիլմը, որն առաջնորդում է կին հերոսը, ցուցադրման առաջին շաբաթվա ընթացքում ամերիկյանում շուկայում հավաքել է 153 միլիոն դոլար, համաշխարհային շուկայում ՝ 455 միլիոն դոլար:

Սա պատմական նշանակություն ունի, քանի որ Դիսնեյ և Մարվել ստուդիաների համատեղ արտադրած ֆիլմն արդեն իսկ դարձել է ամենահաջողված մեկը՝ գլխավոր դերում կին ունեցող ֆիլմերում: Միակ ֆիլմը, որն ավելի եկամտաբեր է եղել, «Աստղային պատերազմներ՝ Ուժի վերածնունդ»-ն է, որը պրեմիերային հաջորդած առաջին շաբաթում համաշխարհային շուկայում հավաքել է 529 մլն դոլար:

Ուշագրավ է նաև այն, որ «Կապիտան Մարվելն» ամենահաջողված ֆիլմն է, որի ղեկավարն ու օգնականը կանայք են: Հաշվի առնելով կինոշուկային առաջացած դժվարությունները և տոմսերի համեմատաբար ցածր վաճառքները` «Կապտիան Մարվելն» իսկական ռեկորդ է սահմանել և դարձել 2019 թվականի` մինչև այս պահը թողարկված լավագույն ֆիլմը: Բրի Լարսոնը պատմություն է կերտում սուպերհերոսուհու կերպարով։

Բրի Լարսոնը պատմություն է կերտում սուպերհերոսուհու կերպարով. «Կապիտան Մարվելը» պրեմիերայի առաջին շաբաթում ռեկորդ է սահմանել