Առնոլդ Շվարցենեգրեն ու Լինդա Հեմիլթոնը ներկայացրել են «Տերմինատոր» ֆիլմի 6-րդ մասը
«Տերմինատոր» ֆիլմամշարի առաջին մասի թողարկումից 35 տարի անց Առնոլդ Շվարցենեգրը կրկին միավորվել է Լինդա Հեմիլթոնի հետ:
71 -ամյա Առնոլդն ու 62-ամյա Լինդան Լաս Վեգասում միասին ներկայացրել են հանրահայտ ֆիլմաշարի նոր մասի թրեյլերը: Ինչպես գրում է Daily Mail-ը, առավել ուշագրավ է Լինդա Հեմիլթոնի մասնակցությունը, քանի որ վերջինս որևէ առնչություն չի ունեցել ֆիլմի վերջին 3 մասերի հետ: Բազմաթիվ հարցազրույցներում Լինդան քննադատել է վերջին ֆիլմերը՝ դրանք անվանելով հեշտ մոռացվող և թեմայից շեղված:
Սակայն այս անգամ Լինդան որոշել է կրկին վերադառնալ նկարահանման հրապարակ և միավորվել Շվարցենեգերի հետ՝ անհավանական հաջողության գրանցած ֆիլմի 6-րդ մասում նկարահանվելու համար:
«Ավելի քան 6 շաբաթ մտածել եմ ֆիլմ վերադառնալու մասին: Ես չէի ցանկանում փողի հետևից վազողի տպավորություն թողնել: Հիմա ես հանգիստ կյանքով եմ ապրում, ինչը բացառում է աստղային քաշքշուկները: Եվ ես ցանկանում էի հասկանալ` արդյոք արժե մի քանի տասնյակ րոպե նկարահանվելու համար հրաժարվել այդ հանգստությունից», - ասել է Հեմիլթոնը:












