Դենիել Քրեյգը կդառնա ամենաերկար նկարահանված Ջեյմս Բոնդը. նկարահանվում է վերջին՝ 5-րդ ֆիլմը

17:59 • 08.04.19

Ջեյմս Բոնդ ֆիլմաշարի «Կազինո Ռոյալ» ֆիլմը ահռելի հաջողություն ունեցավ և մեծապես օգնեց Դենիել Քրեյգին` դառնալու համաշխարհային աստղ: Հանրահայտ ֆիլմի պրեմիերայից 8 տարի անց Դենիելը պատրաստվում է դառնալ պատմության ընթացքում Ջեյմս Բոնդի կերպարը ամենաերկարը ներկայացրած դերասանը:

51-ամյա դերասանը կշրջանցի նախորդ բոնդերին այս չորեքշաբթի՝ մոտ 4500 օր խաղալով հայտնի լրտեսի դերը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Քրեյգի այս նվաճումը տպավորիչ, միևնույն ժամանակ, զարմանալի է, քանի որ Քրեյգը նախկինում ասել էր, որ ավելի լավ է ձեռքերը կոտրվեն, քան կրկին նկարահանվի Ջեյմս Բոնդի կերպարում:

Հետագայում նա ուղղել է սխալը, հարցազրույցներից մեկում ասելով, որ դա պարզապես հիմար մեկնաբանություն էր։ Նրա խոսքով` նման հայտարարության պատճառն ընդամենը 2 օր առաջ վերջացած նկարահանումներն էին:

Քրեյգի մասնակցությամբ վերջին՝ 5-րդ ֆիլմի պրեմիերան կկայանա 2020 թվականին:

Դենիել Քրեյգը կդառնա ամենաերկար նկարահանված Ջեյմս Բոնդը. նկարահանվում է վերջին՝ 5-րդ ֆիլմը