Առաջին լուսանկարները «Չառլիի հրեշտակները» ֆիլմի ժամանակակից տարբերակի նկարահանման հրապարակից
2019 թվականին կինոինդուստրիայի ամենասպասված իրադարձություններից մեկը «Չառլիի հրեշտակները» ֆիլմի մոդեռն տարբերակի ներկայացումն է: Հին ֆիլմի նոր տարբերակի ռեժիսորը Էլիզաբեթ Բենքսն է, իսկ գլխավոր դերերը բաժին են հասել Քրիստեն Ստյուարտին, Նաոմի Սքոթին և Էլլա Բալինսկային:
Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2018 թվականի դեկտեմբերին, սակայն մինչև օրս նկարահանումներից ոչ մի լուսանկար չէր ներկայացվել հանրությանը: Այսօր նկարահանող խումբը հրապարակել է ֆիլմի առաջին կադրերը:
Spletnik–ը գրում է, որ միայն այդ նկարները բավական են հասկանալու համար, որ ֆիլմը լի է լինելու «էքշըն» դրվագներով։ Դերասաններն էլ աչքի են ընկնելու նորաձև հագուստով։
Հիշեցնենք, որ ֆիլմի սյուժեն պատմում է Չառլի անունով խորհրդավոր անձնավորության ղեկավարությամբ գործող ջոկատի կին լրտեսների մասին: Սցենարն առաջին անգամ նկարահանվել է և ցուցադրվել է 1976-1981թվականներին՝ որպես հեռուստասերիալ: 2000-ականներին այն ներկայացվել է լիամետրաժ ֆիլմի տեսքով՝ բաղկացած 2 մասցն, որոնք իսկական հիթ են դարձել կինոշուկայում:













