«Վրիժառուները» ֆիլմի նոր թրեյլերի ուշագրավ դրվագները` պրեմիերային ընդառաջ
«Վրիժառուները» ֆիլմաշարի վերջին ֆիլմի համաշխարհային պրեմիերային մնացել է ընդամենը մեկ շաբաթ և Marvel ընկերությունը պրեմիերային ընդառաջ երկրպագուներին է ներկայացրել նոր թրեյլեր, որտեղ կարելի է տեսնել ֆիլմի գրեթե բոլոր հերոսներին:
2 րոպե տևողությամբ հոլովակը պարունակում է դրվագներ Marvel-ի սուպերհերոսների բոլոր ֆիլմերից, ինչպես նաև ակնարկներ է անում սպասվող ֆիլմի զարգացումների վերաբերյալ:
Ուշագրավ դրվագներից մեկում էլ Կապիտան Ամերիկան խոստանում է ամեն ինչ անել՝ աշխարհն ավիրելու համար Տանոսից վրեժ լուծելու համար:













