Արամ MP3-ի և Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ նոր՝ «Ազնիվ գողեր» կատակերգության առաջին կադրերը

12:44 • 04.06.19

«Ազնիվ գողեր» կատակերգության նկարահանումները սկսվել են մեկ տարի առաջ։ Արդեն մեկ տարի անց ֆիլմը պատրաստ է և հասանելի է դրա առաջին թրեյլերը։

Ֆիլմի պրոդյուսերն է «Դեմք շոու»–ից հայտնի Լևոն Տեր-Պետրոսյանը, որը նաև դերակատարներից մեկն է։ Ֆիլմի ռեժիսորն է Գոռ Կիրակոսյանը, իսկ սցենարը, ինչպես ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր պրոդյուսերը, թիմային աշխատանքի արդյունք է։

Նոր կատակերգության մեջ գլխավոր հերոսին մարմնավորում է Արամ Mp3-ին։ Վերջինս սպասվող ֆիլմի թրեյլերը տեղադրել է ինստագրամի իր էջում։

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Aram Mp3 (@aram_mp3)

Արամ MP3-ի և Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ նոր՝ «Ազնիվ գողեր» կատակերգության առաջին կադրերը