«Ֆուլ Yere1»-ի նոր դեմքը, որի անունը գաղտնի էին պահում, Շպռոտն է
Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է «Ֆուլ Yere1» նախագծի մանրամասներն ու ֆոտոշարքը նկարահանման հրապարակից: Ինչպես արդեն հայտնել ենք, Սերգեյի և Հրաչի՝ Արմեն Պետրոսյանի և Մոսո Կարապետյանի սյուժետային գիծը նկարահանվում է ԱՄՆ-ում:
Ավելի վաղ Արմենն ասել էր, որ նախագծում ներգրավվել են ամերիկաբնակ հայ հայտնի դեմքերից մեկին, սակայն գաղտնի էին պահել, թե խոսքն ում մասին է:
Tert.am Life-ի ընթերցողների համար պրոդյուսերը բացահայտել է գաղտնիքն ու հայտնել, որ «Ֆուլ Yere1»-ի նոր դեմքը Շպռոտն է: «Երգչուհին հումորային նախագծում կմարմնավորի հարուստ կնոջ կերպար: Շպռոտը մարմնավորում է հարուստ հայ կնոջ, որն ապրում է Լոս Անջելեսում: Հրաչն ու Սերգեյը աշխատում են նրա տանը»,- մանրամասնեց Արմենը:
Ինչ վերաբերում է հենց նրան ընտրելու որոշմանը՝ պրոդյուսերն ասաց․ «Տարիներ առաջ նրա հետ համագործակցել ենք՝ որպես դերասանուհի: Շատ տաղանդավոր ու շուտ ընկալող է»:








