Սամվել Թոփալյանն արժանացել է Open World Toronto կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին

14:06 • 28.09.19

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասան Սամվել Թոփալյանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում մարմնավորած կերպարի համար Open World Toronto կինոփառատոնում առաջարդվել է «Լավագույն դերասան» անվանակարգում։ Սամվելը մրցանակի է արժանացել: Աս մասին հայտնել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Սամվել Թոփալյանը հաղթեց ֆրանսիացի և կանադացի մրցակիցներին և ճանաչվեց Լավագույն դերասան «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի համար: Հուսով եմ, իր թատրոնի ղեկավար Նարինե Մալյանը թույլ կտա նրան նոյեմբերի 7-ին մեկնել Տորոնտո ու ստանալ մրցանակը»,- գրել է ռեժիսորը:

Սամվելը մրցանակի համար պայքարել է դերասաններ Ուիլյամ Ռասսի և Հյուգո Դիեգո Գարսիայի հետ։ Ավելի վաղ դերասանը նշել էր, որ անսպասելի է իմացել փառատոնում իր առաջադրվելու մասին․ «Սա միջազգային առաջին փառատոնն է, որում ներկայացված եմ։ Առհասարակ շատ չեմ կենտրոնանում սպասումների վրա»։ 

Նշենք, որ նույն ֆիլմում մարմնավորած կերպարի համար Սամվելը, որպես «Լավագույն դերասան» առաջադրված էր նաև Հայաստանի Կինոակադեմիայի կազմակերպած «Անահիտ» մրցանակաբաշխությանը, սակայն «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթեց Լեռնիկ Հարությունյանը` «Սպիտակ» ֆիլմում դերակատարման համար: